|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հայաստանում օգոստոսի 25-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 111 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 42936-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 5343 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 196873։
Վերջին տվյալներով ապաքինվել է 36475 անձ` վերջին մեկ օրում 426 անձ:
Ընդհանուր առմամբ 858 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 4-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 260 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1118-ի։