|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում օգոստոսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 200 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 40 185-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 6777 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 174 438, Մեկ օրում թեստավորվել է 1444 մարդ։
Վերջին տվյալներով ապաքինվել է - 32 395 անձ` վերջին մեկ օրում 387 անձ:
Ընդհանուր առմամբ, 785 պացիենտ մահացել է (ավելացել է 8-ով), սակայն 228 անձի մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 1013-ի։ Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: