|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում օգոստոսի 14-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 276 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41299-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 6082պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 181962, վերջին մեկ օրում արվել է 1465 թեստ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 34164 անձ` վերջին մեկ օրում 267 անձ:
Ընդհանուր առմամբ 814 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 5-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 239 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1053-ի։