| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  5 տարի առաջ - 2020-08-13 11:09
            5 տարի առաջ - 2020-08-13 11:09  
         
                
            Հայաստանում օգոստոսի 13-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 229 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր առմամբ՝ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 41023-ի։
Փաստացի այս պահին բուժվում է 6079 պացիենտ:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 180497, վերջին մեկ օրում արվել է 1465 թեստ։
Վերջին տվյալներով ապաքինվել է 33897 անձ` վերջին մեկ օրում 405 անձ:
Ընդհանուր առմամբ 809 պացիենտ մահացել է (վերջին մեկ օրում ավելացել է 3-ով)։
Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 4 դեպք է գրանցվել, այսպիսի դեպքերի թիվը 238 է։ Մահվան ընդհանուր դեպքերի թիվն, այդպիսով, հասել է 1047-ի։