|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայաստանում նոյեմբերի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 485 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 126709 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 488393 վերջին մեկ օրում` 1305 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 29131 պացիենտ. մեկ օրում նվազել է 550-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 95099 անձ, վերջին մեկ օրում՝ 1009 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 1976 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 503 է: