|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Երկու օր է, որ ես ստանում եմ անհատական սպառնալիքներ: Այս մասին ֆեյսբուքի ուղիղ եթերում նշեց ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Իմ անվտանգության հետ կապված ռիսկեր կան: Եթե ինձ հետ մի բան պատահի, ամբողջությամբ դրա պատասխանատուն այս իշխանությունն է լինելու: Զանգ է եղել նաեւ, որ՝ ասեք իրեն, որ իրեն վերացնելու ենք: Դրա մասին իրազեկված է ոստիկանապետը, այդ մարդուն արդեն հայտնաբերել են մեկ այլ քաղաքում: Հիմա ինձ ասում են՝ դու հաղորդում տուր, որ մենք իրեն չգիտեմ ինչ անենք»,-ասաց նա: