|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի ֆրանսիական պատվիրակության ղեկավար Ֆիլիպ Ֆոլիոն օրերս Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած միջադեպի պատճառով մահվան սպառնալիքներ է ստանում. հաղորդում է ermenihaber.am կայքը:
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահի և ԱԳՆ ղեկավարի հայտարարություններից հետո, ըստ որոնց` նրանք Մակրոնի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ որոշումը որակեցին «պոպուլիստական», ֆրանսիացի մի քանի պատգամավորներ լքեցին ՆԱՏՕ-ի ԽՎ գագաթնաժողովի դահլիճը` ի նշան բողոքի:
Այս թեմայի վերաբերյալ Ֆոլիոն գրառում էր կատարել թվիթերյան իր էջում, որին ի պատասխան` թուրքերը մահվան սպառնալիքներ են հասցեագրել:
Բացի այդ` Թուրքիայի օդանավակայանում ֆրանսիական պատվիրակության անդամներին ճանաչած քաղաքացիները վիրավորական խոսքեր են ասել նրանց: