|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը քիչ առաջ բերման է ենթարկվել ՀՀ ազգային անվտանգության ծառայություն։ Այս տեղեկությունը NEWS.am-ին հաստատեց Մանուկյանի փաստաբան Գարիկ Սահակյանը։
Նշենք, որ այս պահին ԱԱԾ-ում են նաեւ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Վանեցյանն այսօր ԱԱԾ է հրավիրվել երկու անգամ։ Նա առաջին անգամ հարցաքննվել է վկայի կարգավիճակով. ճեպացրույցից հետո նա կրկին հրավիրվել է ԱԱԾ։
Նշենք, որ Գագիկ Ծառուկյանին ԱԱԾ են տարել մինչեւ այսօրվա հանրահավաքի կայանալը. նա այնտեղ է արդեն շուրջ 8 ժամ։