|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հերթական անգամ, հանրահավաքից առաջ, Նիկոլ Փաշինյանի ցուցումով, ապօրինի հարուցված քրեական հետապնդումների շրջանակներում Արթուր Վանեցյանին հրավիրել են ԱԱԾ քննչական դեպարտամենտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը։
«Ինչպես պարզեցինք պատրվակը հարցաքննությունն է։ Ազատության հրապարակում խնդում են վրադ, դավաճան Նիկոլ»,-հավելել է նա:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԱԾ է հրավիրվել նաև «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։
Խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, հայտնելով այս տեղեկությունը, նշել էր, որ իշխանությունը նաև փորձում է կյանքի գնով Ծառուկյանին զրկել մանդատից։ ԱԺ-ն այդ նպատակով խորհրդի նիստ է հրավիրել։
«Եվ այս ամենից հետո թշնամու առաջ կքած վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, շարունակելով երկրում քաղաքացիական պատերազմ հրահրելու գործելաոճը, ընդդիմությանն է լկտիաբար կոչ անում հայտարարել, որ բացառում են որեւէ բռնի գործողություն»,-գրել էր նա: