|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հաջորդ շաբաթ մի շարք հանդիպումներ կանցկացնի Զինված ուժերի ղեկավարության եւ երկրի պաշտպանական համալիրի հետ. այս մասին տեղեկացնում է vesti.ru կայքը:
Մասնավորապես, նշվում է՝ վերջին տարիներին, այդ թվում` նման հանդիպումների արդյունքում, ռուսական բանակը նոր տեսակի զենքերով հագեցվածությամբ պատմության մեջ առաջին անգամ առաջ անցավ բոլորից: Բացի այդ, այս հանդիպումների ժամանակ փակ դռների հետևում քննարկվում են պաշտպանական գործարանների ներուժի օգտագործման եւ քաղաքացիական արտադրանքի արտադրության տարբերակները:
ԶԼՄ-ն մանրամասնում է նաև, որ հաջորդ շաբաթ նախագահը կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների գագաթնաժողովին, որը պետք է անցկացվեր Սանկտ Պետերբուրգում, սակայն համավարակի պատճառով կանցկացվի հեռավար կարգով:
Միևնույն ժամանակ ՌԴԴ նախագահի ժամանակացույցում ներառված է նաև մասնակցությունը Ռազմավարական նախաձեռնությունների գործակալության ֆորումին: