|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ոչ իշխանական չորս ուժերի քննարկումից հետո ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը հայտնեց, որ, բացի կուտակայինի վերաբերյալ արտահերթ նիստ հրավիրելու հարցից, քննարկվել է նաև կարմիր գծերի ու արագաչափերի հետ կապված հարցը, որի վերաբերյալ երեկ ԱԺ լսումներ անցկացվեցին:
«Մենք գտնում ենք, որ այդ լսումներից հետո հաջորդ քայլը պետք է այդ խնդրի հետ կապված ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը լինի: Եթե քաղաքական մեծամասնությունը մերժի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշումը, ապա մենք կշարունակենք այդ ուղղությամբ աշխատանքները, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ, որպեսզի այդ հարցով արտահերթ նիստ հրավիրվի»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ հանձնաժողովի ստեղծումը քառյակը կարևոր է համարում:
Ստեփան Մարգարյանի խոսքով՝ քննարկվել է նաեւ քառյակի համատեղ օրակարգի հարցը: Որոշվել է շարունակել քառյակի ֆորմատով գործունեությունը և օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ հասարակական մեծ հնչեղություն ունեցող հարցերի վերաբերյալ: Երևանում ու մարզերում նախատեսվում է անցկացնել քառյակի ֆորմատով հանրահավաքներ, հանդիպումներ` դահլիճներում: Ստեփան Մարգարյանը նշեց, որ օրակարգի մասին ավելի հստակ քառյակը կներկայացնի առաջիկայում: