|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հայ ազգային կոնգրեսը որոշեց շուրջօրյա հանրահավաքների շարք սկսել:
ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հավաքված ժողովրդին հարցրեց` նստացո՞ւյց են նախընտրում, թե՞ շուրջօրյա հանրահավաքները: Եվ մինչ հանրահավաքի մասնակիցները կվանկարկեին նախընտրելի տարբերակը, Լեւոն Տեր-Պետրոսյանը հարթակ հրավիրեց Կոնգրեսի եւ քաղաքական խորհրդի բոլոր անդամներին` համատեղ որոշում կայացնելու:
ՀԱԿ առաջնորդն ավելի ուշ հայտարարեց, որ «կոնսենսուսային» համաձայնության են եկել, եւ ազդարարեց շուրջօրյա հանրահավաքների մեկնարկը: Նա նաեւ ընթերցեց կարգապահական կանոնները, որոնցով պետք է առաջնորդվեն «խաղաղ ակցիայի» մասնակիցները:
Այս պահին ՀԱԿ ակտիվիստները վրաններ են տեղադրում Ազատության հրապարակում: