|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին կազմակերպել խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որովհետև հասկանում է, որ գարնանը իր և իր ղեկավարած շարժման վարկանիշը զգալի անկում է ապրելու: Ձմռան դժվարությունները էապես նվազեցնելու են նոր իշխանության կողմնակիցների բանակը: Փաշինյանը հասկանում է, որ իրեն չի հաջողվելու սահմանադրական փոփոխություններ իրականացնել, այս խորհրդարանը չի քվեարկի այդ փոփոխությունների օգտին:
Խորհրդարանը լուծարելու միակ հնարավոր տարբերակը մնացել է իր հրաժարականը: Իսկ որպեսզի ՀՀԿ-ական մեծամասնությունը չկարողանա դավադրաբար վարչապետի այլ թեկնածու առաջադրել և անցկացնել, Փաշինյանը մտադիր է շուրջօրյա հանրահավաքներ կազմակերպել և շրջափակել խորհրդարանի շենքը՝ թույլ չտալով, որ առնվազն երկու շաբաթ խորհրդարանը նիստ գումարի: Նիկոլ Փաշինյանը այս ծրագիրը կիրականացներ հենց այսօրվանից, եթե չխանգարեր Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: