|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Փարիզից ոչ հեռու գտնվող Սեն Սեն Դենի դեպարտամենտում գտնվող դպրոցի շրջակայքում դանակով զինված տղամարդու են բերման ենթարկել: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», այս մասին նշել է Ֆրանսիայի ներքին գործերի նախարարի տեղակալը:
Հոկտեմբերի 16-ին չարագործը պատմության ուսուցիչ Սամյուել Պատին գլխատել էր Փարիզից ոչ հեռու Քոնֆլան Սենտ Օնորին կոմունայում գտնվող ուսումնական հաստատության մոտերքում: Սպանված տղամարդը պատմություն էր դասավանդում և իր աշակերտների համար ազատ խոսքի դասեր էր անցկացրել ու ցուցադրել Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հարձակվողը գնդակահարվել է ոստիկանության աշխատակիցների կողմից:
Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան Ֆրանսուա Ռիկարը հայտարարել է, որ հարձակվողը ծնվել էր Մոսկվայում 2002 թվականին, ուներ չեչենական ծագում և փախստականի կարգավիճակ էր ստացել Ֆրանսիայում: Ուսուցչի վրա հարձակվողը վերջին 12 տարում ապրել էր Ֆրանսիայում: