|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Նոյեմբերի 5-ին Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար, բրիգադային գեներալ Հոսեյն Սալամին ստուգումներ է անցկացրել երկրի հյուսիս-արևմուտքում՝ Ղարաբաղյան հակամարտության գոտու մոտ գտնվող սահմանային տարածքներում: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
Ստուգման ընթացքում նրան տեղեկացվել է Հայաստանի և Ադրբեջանի հետ սահմանների երկայնքով Իրանի սահմանային գծերում առկա իրավիճակի մասին: Սալամին նշել է, որ Իրանը երբեք չի հանդուրժի որևէ արտաքին վտանգ, որը կարող է սպառնալիք ներկայացնել Իրանի քաղաքացիների համար սահմանամերձ շրջաններում:
Նա նաև ասել է, որ երկրի անվտանգության և պաշտպանության կարողությունների ամրապնդումը, ինչպես նաև սահմանային շրջաններում ռազմական ներկայության պահպանումը Իրանի համար առաջնահերթություններ են: