|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:
«Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը: Սակայն երեկոյան կողմ հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին»,- ասվում է հաղորդագրության մեջ: