|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այս պահին շարունակվում են Օպերայի հարակից տարածքների սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:
Ապամոնտաժվող «Ջազզվե» ընկերության համասեփականատեր Արմեն Պետրոսյանը վաղ առավոտյան հայտարարություն էր տարածել Օպերայի տարածքում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ: Նա, մասնավորապես, նշել է. «Հաշվի առնելով ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը՝ կոչ ենք անում մեր բոլոր գործընկեր սրճարանների սեփականատերերին և աշխատակիցներին պայքարը տեղափոխել բացառապես իրավական հարթություն»`ընդգծելով և ցավով արձանագրելով`իրենք երկխոսության ճանապարհով խնդիրը հարթելու կողմնակից են, սակայն «այս անգամ մեզ հետ երկխոսել չկամեցան ու որոշեցին շփվել ուժի լեզվով»:

