|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ռուս խաղաղապահների տեղակայումը կարող էր դառնալ Լեռնային Ղարաբաղում հակամարտության «օպտիմալ լուծում». հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը The Daily Telegraph պարբերականի հետ հարցազրույցում։
Նա, մասնավորապես, նշել է. «Ես հանդես եմ գալիս հակամարտության գոտում ռուս խաղաղապահների տեղակայման օգտին: Բայց խնդիրն այն է, որ բախումների գոտում ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայմանը պետք է հավանություն տան հակամարտության բոլոր կողմերը»:
Փաշինյանը շեշտել է, որ, իր կարծիքով, Եվրոպան պետք է ավելի շատ ջանքեր գործադրի կրակի դադարեցմանը՝ Ադրբեջանի եւ Թուրքիայի աջակցությանը հասնելու համար։