|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության իրավիճակը կտրուկ փոխվել է: Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա շնորհակալություն է հայտնել Վրաստանին վերջերս Ադրբեջանի և Հայաստանի միջև հումանիտար համաձայնագրում խաղացած շատ կարևոր դերի համար: Ապատուրայի խոսքով՝ «սա ցույց տվեց, թե որքան կարևոր է Վրաստանի ներդրումը տարածաշրջանային անվտանգության մեջ»:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ռուսաստանի ռազմական ներկայությունը Վրաստանի սահմանների մոտ ընդլայնվել է:
«Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո տեղի ունեցած իրադարձությունները չեն բարելավել Վրաստանի անվտանգության իրավիճակը: Ներկայումս ռուսական զորքերը գտնվում են Ադրբեջանում, այսինքն՝ Վրաստանի սահմանների մոտ ռուսական զորքերի թիվն ավելացել է: Կարծում եմ, որ Ադրբեջանը նույնպես ընկալում է ռուս զինվորականների ներկայությունը որպես ժամանակավոր երևույթ: Որքան գիտեմ, խոսքը հնգամյա ժամանակահատվածի մասին է: Այս իրավիճակը մենք կքննարկենք մեր վրացի գործընկերների հետ»,- շեշտել է ՆԱՏՕ-ի նեկայացուցիչը: