|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայում 72 տարեկան հասակում հիվանդանոցում մահացել է երկրի 28-րդ, 31-րդ, 33-րդ վարչապետ Մեսութ Յըլմազը։
Յըլմազը 2019 թ. հունվարին տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ նրա մոտ հայտնաբերել էին քաղցկեղ։ 2020 թ. մայիսին քաղցկեղ էր հայտնաբերվել նրա ուղեղում։
Յըլմազը վարչապետի պաշտոնը զբաղեցրել է Թուրքիայի համար ամենածանր ժամանակաշրջաններից մեկում՝ 1990-ական թվականներին, երբ մեկը մյուսին հաջորդում էին կոալիցիոն կառավարությունները։
Յըլմազը ծագումով Համշենից է, սակայն մշտապես հրաժարվել է խոսել իր հայկական ծագման մասին։