|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Երևանում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ ԱՅս մասին հայտնում է «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Մայիսի 4-ին Երևանում կայանալիք գագաթնաժողովում Թուրքիան կներկայացնի փոխնախագահ Յըլմազը։ Միջոցառումն անցկացվելու է «Կառուցելով ապագան. միասնություն և կայունություն Եվրոպայում» խորագրի ներքո։
Հանդիպման օրակարգում ներառված են տնտեսական և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը, կապերի մեծացմանը, ինչպես նաև ժողովրդավարական դիմակայունությանը վերաբերող համագործակցության հարցեր։
Կողմերը կքննարկեն նաև տարածաշրջանային արդի զարգացումներն ու գլոբալ մարտահրավերները։
Սա կլինի նման մակարդակի առաջին այցը Թուրքիայից Հայաստան։