|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Իսպանիայի Կոնգրեսի Plural խմբակցությունը՝ կատալոնացի պատգամավոր Միրիամ Նոգերաս ի Կամերոյի (Junts per Catalunya կուսակցություն) նախաձեռնությամբ, առաջարկ է ներկայացրել Կոնգրեսին, որով հորդորում է կառավարությանը.
-Ձեռնպահ մնալ Ադրբեջանին զենք վաճառելուց
-Միջազգային մակարդակով խթանել հակամարտության խաղաղ կարգավորումը՝ հիմնված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մեծամասնության կամարտահայտության հիման վրա
-Դատապարտել Թուրքիայի ռազմական աջակցությունն Ադրբեջանին՝ նախաձեռնելով Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառում՝ Արևելյան Միջերկրականում և Կովկասում նրա ագրեսիվ և ծավալապաշտական գործողությունների համար: