|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Կատալոնացի գրող և լրագրող Չավիեր Մորետ Ռոսն անդրադարձել է Արցախում իրավիճակի սրմանը՝ նշելով, որ հայերը պայքարում են իրենց գոյության համար:
«Տխուր է տեսնել, թե ինչպես են ռումբերն ընկնում մայրաքաղաք Ստեփանակերտի վրա՝ ավերելով տներն ու սպանելով հայերին, ովքեր պայքարում են իրենց գոյության համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Չավիեր Մորետ Ռոսն այս մասին գրել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում:
Վերհիշելով 2013 թվականին Արցախ կատարած այցը, գրողը նշում է, որ բարի մարդիկ ողջունում էին իրեն ու ընդգծում տևական ժամանակ խաղաղություն ունենալու ցանկությունը: Այնինչ, պատերազմը կրկին վերադարձել է: