|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ուկրաինական անօդաչու թռչող սարքի (ԱԹՍ) հարվածի արդյունքում սպանվել է Դոնբասի Ժողովրդական հանրապետության միլիցիայի մեկ զինծառայող: Այս մասին հոկտեմբերի 29-ին հաղորդել է ԴԺՀ-ի ժողովրդական միլիցիայի մամուլի ծառայությունը:
«Մեր դիրքերի վրայով թռիչքի ընթացքում ուկրաինական ուժերի հարձակվող անօդաչու ինքնաթիռը խոցվել է հրաձգային կրակոցից: Սակայն ընկնելու ընթացքում անօդաչու թռչող սարքին հաջողվել է պայթուցիկ սարք նետել մեր պաշտպանների դիրքերի ուղղությամբ» - նշում է մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ անօդաչուն ուղևորվում էր դեպի այն տարածք, որտեղ աշխատում էր Դոնբասի ԱԻ նախարարությունը, որն ականազերծում էր Ուկրաինայի զինված ուժերի 53-րդ բրիգադի դիրքերից նախկինում արձակված և չպայթած 82 մմ տրամաչափի ականները: