|
Փոխարժեքներ
14 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.28 |
| EUR | ⚊ | € 443.94 |
| RUB | ⚊ | ₽ 4.7553 |
| GBP | ⚊ | £ 502.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.32 |
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը վերահսկողությունից դուրս գալու վտանգի տակ է: Այդ են ապացուցում վերջին իրադարձությունները։ Տուժում է ամբողջ տարածաշրջանի քաղաքացիական բնակչությունը: Քաղաքացիական անձինք մահանում են տագնապալի ցուցանիշներով: Այս մասին գրել է Կարմիր խաչի միջազգային կազմակերպությունն իր թվիթերյան միկրոբլոգում։ Մարդիկ կյանքի ուղին փոխող վնասվածքներ են ստանում։
«Մենք կողմերի հետ կապի մեջ ենք՝ հիշեցնելու նրանց միջազգային մարդասիրական իրավունքով սահմանված իրենց պարտավորությունների մասին: Սարսափելի տեսարանները, որ տեսնում ենք, չեն կարող շարունակվել: Խստորեն դատապարտում ենք բռնությունների վերջին ալիքը»,- ասված է գրառման մեջ։