|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյուրն Յագլանդը հայտարարել Է, որ Ղարաբաղյան հակամարտության գոտու իրադրությունը կարող է դուրս գալ վերահսկողությունից: Եվրոպացի դիվանագետն իր կարծիքը հիմնավորել է զորքերի շփման գծում հրադադարի խախտման հաճախացած դեպքերով ու միջադեպերով:
«Վերջին ժամանակներս զորքերի շփման գծում տեղի ունեցող միջադեպերը, որոնք մարդկային կորուստների պատճառ են դառնում, կարող են հանգեցնել վատթարագույն հետեւանքների: Այնքան ժամանակ, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ, տարածաշրջանում կպահպանվի պատերազմի վերսկսման վտանգը: Ադրբեջանը եւ Հայաստանը, դառնալով Եվրախորհրդի անդամներ, հակամարտության խաղաղ լուծման պարտավորություն են ստանձնել: Հուսով եմ, որ իրադրությունը մինչեւ այդ աստիճանի չի սրվի»,- նշել է Յագլանդը: