|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 1759 դեպք: Սա երկրի համար նոր հակառեկորդ է, և այն կրկնվում է չորրորդ օրն անընդմեջ:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է 24,562 վարակման դեպք։ 9751 մարդ արդեն հաղթահարել է վարակը:
Համաճարակի ընթացքում Վրաստանում COVID-19 ախտորոշմամբ մահացել է 183 մարդ, նրանցից հինգը՝ վերջին օրվա ընթացքում: 3155 հիվանդ բուժվում է հիվանդանոցում, 1848-ը` հյուրանոցներում, 4408 մարդ կարանտին է անցնում:
Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Վրաստանում հայտնաբերվել էր կորոնավիրուսային վարակի 1595 դեպք: