|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9623 նոր դեպք, դա ռեկորդային աճ է. ըստ yerkiram-ի՝ տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Հայտնաբերված դեպքերի 47%-ի դեպքում հիվանդությունն ընթացել է առանց ախտանշանների։
Գրանցված նոր դեպքերի ամենամեծ թիվը Մոսկվայում է՝ 5358: Մոսկվայի մարզում գրանցվել է 807 դեպք, Սանկտ Պետերբուրգում՝ 323:
Նույն ժամանակահատվածում հիվանդությունից մահացել է 57 մարդ, ապաքինվել՝ 1723:
Այսպիսով, Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 124.054 է: Հիվանդների թվի աճը բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսային թեստերի արդյունքների հաստատման արագությունը մի քանի անգամ աճել է: