|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, կորոնավիրուսային վարակի նոր օջախ է հայտնաբերվել Ստեփանակերտում, գրանցվել է 1 նոր դեպք: Այս մասին հայտնում են Արցախ տեղեկատվական շտաբից։
Կորոնավիրուսով հիվանդ քաղաքացու շփման շրջանակը պարզվում է, թեստավորման նպատակով կոնտակտավորներից նմուշառում է իրականացվում:
Միևնույն ժամանակ, COVID-19-ի ախտորոշմամբ 2 մարդ հաղթահարել է վարակը և լքել մեկուսացման վայրը: Այս պահին մեկուսացված է 82, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 25 քաղաքացի:
Քրոնիկ հիվանդություններ և երկկողմանի թոքաբորբ ունեցող պացիենտի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Երեք հիվանդի առողջական վիճակը միջին ծանրության է:
Ընդհանուր առմամբ կատարվել է 2350 թեստավորում: