|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԱՄՆ-ը կփորձի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ բանաձև ներկայացնել Սիրիայի դեմ՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ)՝ նախորդ օրը ներկայացրած զեկույցի հիման վրա: Մոսկվան չի կարող համաձայնել այդ փաստաթղթի հետ. հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը:
«Երեկ Անվտանգության խորհուրդ, Գլխավոր ասամբլեա ուղարկվեց Հաագայի զեկույցը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունից՝ Սիրիայի վերաբերյալ, որը մենք սպասում էինք: Մեր կանխատեսումը բավականին բարդ է, ամենայն հավանականությամբ, մենք անմիջապես կարող ենք տեսնել, որ ամերիկացիները կփորձեն ստեղծել բացարձակապես անընդունելի բանաձև, որը հիմնված է Հաագայի այս զեկույցի վրա՝ ուղղված Սիրիայի դեմ: Պարզ է, թե դա ինչի կհանգեցնի: Մենք դա չենք կարող թույլատրել, համաձայնել դրա հետ»,– Դաշնային խորհրդում նշել է Վերշինինը:
Հիշեցնենք, որ արևմտյան մի շարք տերություններ մեղադրում են Սիրիայի օրինական իշխանություններին քիմիական զենք կիրառելու մեջ, ինչը, սակայն, հերքվել է Ասադի իշխանության կողմից։