|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ռուսաստանը հավանություն չի տալու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Սիրիայի դեմ բանաձեւին, ինչպիսին ընդունվեց Լիբիայի դեպքում. այսօր «Սկոլկովո» գիտատեխնիկական կենտրոնում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը:
«Ես հավանություն չեմ տա նման բանաձեւին, եթե նույնիսկ այդ խնդրանքով ինձ դիմեն ընկերներս ու մտերիմներս»,- ասել է նախագահը:
Ինչ վերաբերում է Լիբիայի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ 1970, 1973 բանաձեւերին, ապա, ըստ Մեդվեդեւի, դրանք կոպտորեն ոտնահարվել են մի շարք պետությունների իրականացրած գործողություններով: Ըստ նրա` թեեւ Ռուսաստանն ի սկզբանե հավանություն էր տվել բանաձեւերից մեկին, իսկ մյուսին վետո չէր դրել, իրադարձությունների հետագա զարգացումները ցույց տվեցին, որ «նման բանաձեւերով կարելի է մանիպուլյացիաներ անել, ինչը հարված է հասցնում ՄԱԿ-ի հեղինակությանը»:
ՌԴ նախագահը համոզված է, որ պետություններին հարկավոր է հնարավորություն տալ ինքնուրույն ընտրելու սեփական զարգացման ուղին: