|
Փոխարժեքներ
04 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Միացյալ Նահանգները միակ երկիրն են, որը դեմ է արտահայտվել Աֆրիկայի և աշխարհի այլ տարածաշրջանների իրական չափերն ավելի ճշգրիտ փոխանցող քարտեզագրական Equal Earth (Հավասար Երկրագունդ) պրոյեկցիայի աջակցությանն ուղղված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևի նախագծին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ТАСС-ը։
Փաստաթղթի ընդունման օգտին արտահայտվել է 164 պետություն, ևս 6-ը՝ Ուկրաինան, Մոլդովան, Վրաստանը, Սերբիան, Լիտվան և Էստոնիան ձեռնպահ են մնացել։
Քվեարկությունից առաջ ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչը կոչ է արել ամբողջությամբ մերժել բանաձևը՝ նշելով, որ Վաշինգտոնն այս նախաձեռնությունը դիտարկում է ոչ թե քարտեզագրական շեղումները շտկելու չեզոք փորձ, այլ որպես ավելի լայն «գաղափարական օրակարգի» մաս։ Ամերիկյան կողմը նաև կարծիք է հայտնել, որ նման բանաձևերը ՄԱԿ-ի ուշադրությունը շեղում են միջազգային խաղաղության, բարգավաճման և միջպետական հարաբերությունների հարցերից։