|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Թուրքիայի քեմալիստական՝ Ժողովրդահանրապետական կուսակցության համակիրներից (CHP) Լևենթ Գյուլթեքինը նույն CHP-ին պատկանող Halk Tv հեռուստաալիքի եթերում հանդես է եկել ուշագրավ մեկնաբանություններով։ Թուրք քաղաքական գործիչը մասնավորապես քննադատել է թուրքական աջակողմյան՝ Ազգայնական շարժում կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիին, որը վերջերս առաջարկել էր Նախիջևանի ինքնավար շրջանը միացնել Ադրբեջանին։
Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է թուրքական իշխանամետ «Սաբահ» օրաթերթը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Լևենթ Գյուլթեքինը, սկանդալային հայտարարություն անելով, նշել է․ «(Թուրքիան) Նախիջևանի ինքնավար շրջանը Ադրբեջանին է միացնելու, երկուսի միջև գտնվող Հայաստանի տարածքներն էլ ամենայն հավանականությամբ՝ գրավելու։ Նախ՝ մի՞թե Ադրբեջան պետություն գոյություն ունի։ Ադրբեջանը ցեղախումբ է։ Ժողովրդավարություն չկա այնտեղ։ Իրավունքը չի գործում։ Այստեղ ավտորիտար իշխանություն է հաստատված։ Ընտրությունները ևս, ինչպես հարկն է, չեն կատարվում։ Մինչ օրս մի կարգին պետություն էլ չեն հիմնել»։
Թուրք քաղաքական գործիչը նաև դեմ է արտահայտվել Ադրբեջանի՝ Արցախի դեմ սկսած ռազմական գործողություններին և, ըստ թուրքական պարբերականի, “Հայաստանին աջակցող այնպիսի հայտարարություններ արել, որ հայկական հեռուստաալիքներով անգամ չես լսի”։
Թարգմանեց Մելինե Անումյանը
Akunq.net