|
Փոխարժեքներ
24 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունում մեկնաբանել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևը, որով արգելվում է վաճառել զենք, որը կարող է Բաքուն կիրառել Արցախի քաղավիացիայի դեմ: «Ադրբեջանը մինչ օրս ԱՄՆ-ից զենք չի գնել և հնարավորություն ունի առաջատար ռազմական տեխնիկա ձեռք բերել այլ երկրներից»,- հայտարարել են Ադրբեջանի ՊՆ-ում:
Նախարարությունում նաև հայտարարել են, որ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը հակաօդային պաշտպանության ամենատարբեր միջոցներ ունեն, որոնք հնարավորություն են տալիս ապահովել երկրի օդային տարածքի պաշտպանությունը, իսկ հարկ եղած դեպքում՝ ակնթարթորեն պատասխան տալ հարվածին: