|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության (EPP) արտաքին հարցերով խոսնակ Միշայել Գալերը և մեծությամբ երկրորդ խմբակցության՝ Սոցիալիստների և դեմոկրատների առաջադեմ դաշինքի (S&D) արտաքին հարցերով համակարգող Տոնինո Պիցուլան անդրադարձել են Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային։
«Ադրբեջանը պետք է անհապաղ դադարեցնի ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում: Պայմանավորվածության համաձայն՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ բանակցությունների միջոցով: Պետք է կանխել լայնամասշտաբ պատերազմը Ադրբեջանի և Հայաստանի միջև: Բոլոր կողմերից կտուժեն մարդիկ»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում նշել է Միշայել Գալերը:
Տոնինո Պիցուլան «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում դատապարտել է Ադրբեջանի գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանը՝ աշխատել երկու կողմերի հետ էլ:
«Դատապարտում եմ Ադրբեջանի գործողությունները: Անհրաժեշտ է վերադառնալ բանակցային գործընթացին` հիմնված ԵԱՀԿ համաձայնեցված 3 սկզբունքների վրա, այն է` տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք և հատկապես` ուժի չկիրառում: Կոչ եմ անում միջազգային դերակատարներին` Մինսկի խմբի համանախագահներին, աշխատել երկու կողմերի հետ էլ»,- նշել է Տոնինո Պիցուլան: