|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել հուլիսի 4-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում իրադրության սրման առնչությամբ:
Պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվել է, որ համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստանի Դաշնություն), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) և Ռիչարդ Հոգլանդը (ԱՄՆ) տեղեկություն են ստացել հուլիսի 4-ի երեկոյան Ֆիզուլիի շրջանի Ալխանլի գյուղում բռնության վերսկսման մասին, որը հանգեցրել է զոհերի նաև խաղաղ բնակչության շրջանում:
Հայտարարության մեջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հրատապ կոչ են անում կողմերին` դադարեցնել ռազմական գործողությունը: Բռնությունը ծնում է միայն նոր բռնություն և ոչնչի չի հանգեցնում: Այս երկարատև հակամարտության կարգավորման միակ պատասխանատու և մարդկային ճանապարհը կողմերի համար բարի կամքի դրսևորմամբ բանակցային սեղանի շուրջ վերադառնալն է»,- ասվում է հայտարարության մեջ: