|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը հայտարարեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցություններում այսօր մեկ խնդիր ունեն՝ կանխել ռազմական հնարավոր զարգացումները:
«Նրանց թիվ մեկ խնդիրն այն է, որ հասնեն նրան, որ ռազմական լարվածության աստիճանը նվազի»,- ասաց նա, ապա հավելեց, որ համանախագահները կենտրոնացած են հենց այս հարցի վրա:
Քոչարյանի խոսքով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մյուս առաքելությունը` նպաստել, որ կողմերը գան ինչ-որ համաձայնության, չի իրականացվում: «Նրանք շատ լավ հասկանում են, որ այս հարցում խոսել որևէ առաջընթացի մասին անհնարին է, և դրա պատճառը Ադրբեջանն է` իր քաղաքականությամբ»,- ընդգծեց փոխարտգործնախարարը: