|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
«Սա միայն տավուշեցու խնդիրը չէ, սա բոլորիս խնդիրն է: Եթե այսպես չմտածենք, շարունակաբար կկորցնենք ամեն ինչ: Սա մեր համոզմունքն է և, ցավոք, վերջին տարիները դրա ապացույցն էին»,- Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը:
«Մենք այստեղ ենք ձեզ ասելու, որ այս ամենը հնարավոր է կանխել: Եթե փորձում են ապացուցել, որ այլընտրանք չկա, հնարավոր չէ ուրիշ ձև, պետք է սա անենք՝ այդպես չէ, ստում են, պարզապես ստում են: Միգուցե իրենք դրա ճանապարհը չգիտեն, միգուցե ուրիշ ծրագիր ունեն, բայց այն, որ սա հնարավոր չէ կանխել միանշանակ սուտ է: Ես ուզում եմ սա բոլորդ հասկանաք և իմանաք, որ այս պայքարի մեջ մենք պետք է լինենք միասնական»,- նշեց նա:
Մանրամասն՝ տեսանյութում: