|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Շվեյցարիայում տասնչորս դեռահասների հիվանդանոց են տեղափոխել, որոնք տուժել են կայծակի հարվածից, որը տեղի է ունեցել ֆուտբոլի դաշտում խաղի ժամանակ: Այս մասին հայտնել է Սանկտ-Գալլենի կանտոնի ոստիկանությունը:
«Կայծակը հարվածել է լապտերասյանը: Լիցքն անցել է հողին եւ տարածվել դաշտում»,-հաղորդել է ոստիկանությունը:
Միջադեպի արդյունքում հիվանդանոց են տեղափոխել երկու թիմերից 14 դեռահասների, որոնք 15-ից 16 տարեկան են:
Նրանցից մեկին հիվանդանոց են տարել ուղղաթիռով: Դատախազությունը եւ ոստիկանությունը սկսել է պարզել միջադեպի հանգամանքները: