|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Մերձմոսկովյան Ֆրյազինո քաղաքում 16 հարկանի բնակելի շենքի տանիքից մի տղա ու աղջիկ են ցած նետվել: Դեռահասները զոհվել են:
Աղջիկը 15-ամյա տեղաբնակ է, տղայի ինքնությունը առայժմ ճշտված չէ, սակայն, նախնական տվյալներով, նա զոհված աղջկա ընկերն է:
Լրագրողներին հայտնել են, որ երեխաներն ամռանը ծանոթացել են ճամբերում եւ մինչեւ հիմա հանդիպում էին:
Տեղազննություն կատարելիս հայտնաբերվել են նրանց իրերը, ինչպես նաեւ բջջային հեռախոս` հաղորդագրությամբ, որի վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել ինքնասպան լինելու` նրանց մտադրության մասին: