|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տեղի է ունեցել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի գործկոմի հեռավար նիստ։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը:
Որոշվել է շարունակել Բելգրադում դեկտեմբերին նշանակված՝ պատանիների և մեծահասակների աշխարհի առաջնության նախապատրաստական աշխատանքները։
Ազգային ֆեդերացիաները պետք է կարծիք հայտնեն մրցումների անցկացման նպատակահարմարության վերաբերյալ։ Առաջիկա օրերին նրանց կուղարկվեն համապատասխան հարցաթերթիկներ, որոնք UWW-ին կօգնեն կողմնորոշվել, գնահատել իրավիճակը:
Առցանց նիստում հաստատվել է Տոկիոյի Oլիմպիական խաղերի վարկանիշային հետագա մրցումների ցանկը։ Ուղեգրեր կշնորհվեն Լեհաստանում 2021 թ. հաջորդաբար անցկացվելիք միջազգային մրցումներում. Վոցլավ Ցիոլկովսկու (ազատ ոճ), Վլադիսլավ Պիտլյասինսկու հուշամրցաշարերում (հունահռոմեական), Լեհաստանի բաց մրցաշարում (կանանց ըմբշամարտ) և Ասիայի ու Օկեանիայի առաջնություններում:
Ֆեդերացիայի գործկոմի հաջորդ նիստը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին: