|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է շախմատի Հայաստանի տղամարդկանց և կանանց առաջին խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում են 14 շախմատիստ, այդ թվում՝ 5 գրոսմայստեր և 5 միջազգային վարպետ: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում է նաև կանանց Հայաստանի հավաքականի անդամ Աննա Սարգսյանը: Կանանց մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստ:
Տղամարդկանց մրցաշարի առաջին տուրում հաղթանակներ են տոնել Տիգրան Հարությունյանը, Արթուր Դավթյանը, Արման Միքայելյանը, Դավիթ Շահինյանը, Մամիկոն Ղարիբյանը և Ալեն Երեմյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեց Լևոն Բաբուջյան – Հովիկ Հայրապետյան պարտիայում:
Կանանց մրցաշարի առաջին տուրում հաղթեցին Արփինե Գրիգորյանը, Աստղիկ Հակոբյանը, Նարե Առաքելյանը և Մարիամ Ավետիսյանը: Միակ ոչ-ոքին գրանցվեվ Վերոնիկա Խաչատարյան – Աննա Խաչատրյան պարտիայում: