|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Ըմբշամարտի համաշխարհային միությունը (UWW) հրապարակել է հունահռոմեական ըմբշամարտի վարկանիշային նոր աղյուսակը. հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն առաջինն է 98 կգ քաշային կարգում:
66 կգ քաշային կարգում երկրորդը օլիմպիական խաղերում արծաթե մեդալ ստացած Միհրան Հարությունյանն է: Նույն քաշային կարգում Կարեն Ասլանյանը 15-րդն է:
71 կգ քաշային կարգում Վարշամ Բորանյանը 8-րդ հորիզոնականում է:
75 կգ քաշային կարգում Արսեն Ջուլֆալակյանը 13-րդն է, իսկ Կարապետ Չալյանը` 14-րդը:
80 կգ քաշային կարգում 17-րդ տեղում Էդուարդ Սարգսյանն է:
85 կգ քաշային կարգում Մաքսիմ Մանուկյանը 14-րդն է: