|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Հայաստանցի գրոսմայստեր Լևոն Արոնյանը երեք կետով բարելավել է դիրքերը ՖԻԴԵ-ի թարմացված` հուլիսյան վարկանիշային աղյուսակում և զբաղեցնում է չորրորդ հորիզոնականը:
Արոնյանի ընթացիկ վարկանիշն ավելացել է 16 կետով և այժմ կազմում է 2809 միավոր:
Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն հարյուրյակում են` Սերգեյ Մովսիսյանը (67-րդ տեղ, 2677) և Վլադիմիր Հակոբյանը (79-րդ, 2667):
Լավագույն եռյակում են Մագնուս Կարլսենը (Նովեգիա, 2822), Վլադիմիր Կրամնիկը (ՌԴ, 2812) և Ուեսլի Սոն (ԱՄՆ, 2810):
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը զբաղեցնում է 29-րդ տեղը (2451), Լիլիթ Մկրտչյանը` 54-րդը (2409):