|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Համաշախարհային տնտեսական ֆորումը եւ Mercer ընկերությունը ներկայացրել են մարդկային կապիտալի ամենամյա վարկանիշային աղյուսակը՝ The Human Capital Report 2015:
Աղյուսակում ընդգրկված է 124 պետություն:
Առաջին տեղում Ֆինլանդիան է: Լավագույն հնգյակում են Նորվեգիան, Շվեյցարիան, Կանադան եւ Ճապոնիան:
Հայաստանը 43-րդ տեղում է: Նախկին խորհրդային երկրներից լավագույն հորիզոնականում է Էստոնիան (16-րդ):
Ռուսաստանը 26-րդ հորիզոնականում է, ԱՄՆ-ը 17-րդ:
Հարեւան երկրներից Ադրբեջանը 63-րդ տեղում է, Թուրքիան՝ 68-րդ, Իրանը 80-րդ:
Վրաստանն աղյուսակում ընդգրկված չէ:
Վարկանիշային աղյուսակում հաշվարկվում է մարդկային կապիտալի գործակիցը, որ ներառում է 46 ցուցանիշ, այդ թվում՝ կյանքի որակ, գրագիտության եւ կրթության մակարդակ, աշխատուժի որակավորում եւ կյանքի տեւողություն: