|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սեպտեմբերի 12-ին, 5-րդ զորամիավորման N զորամասի զինծառայողների ներգրավմամբ, անցկացվել է մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Իրադրությունը մարտական պայմաններին առավել մոտեցնելու նպատակով զորավարժության անցկացման համար ընտրվել է բարդ լեռնային տեղանք: Ստուգվել են ստորաբաժանումների ներդաշնակման կարողությունները և անձնակազմի պատրաստվածությունը:
Ներգրավված ստորաբաժանումները ցուցաբերել են մարտական պատրաստականության բարձր աստիճան և հաջողությամբ կատարել առաջադրված բոլոր խնդիրները։