|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
1-ին զորամիավորման N զորամասի տանկային վաշտերի ներգրավմամբ անցկացվել է մարտավարական զորավարժություն:
Ինչպես Yerkir.am-ին տեղեկացնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ընթացքում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները:
Զինծառայողների մասնագիտական գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով անցկացված զորավարժությանը ներգրավված անձնակազմը ցուցաբերել է բարձր պատրաստություն, խոցվել են պայմանական հակառակորդի բոլոր թիրախները: