|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Չորրորդ զորամիավորումում մայիսի 6-ից 8-ն անցկացվել է մարտական հրաձգությամբ գումարտակային ցուցադրական զորավարժություն: Այս մասին Yerkir.am-ին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Գումարտակը բերվել է մարտական պատրաստականության բարձր աստիճանի, զբաղեցրել նախորոշված շրջանները, պլանավորվել են գրոհային գործողություններ: Այնուհետև ստորաբաժանումներն անցել են հարձակման լեռնային պայմաններում, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը՝ բարելավելով իրենց դիրքերն առաջնագծում:
Զորավարժության ընթացքում ստուգվել են հրամանատարական կազմի մարտի նախապատրաստման և օպերատիվ գործելու հմտությունները, ստորաբաժանումների կրակի կառավարման և փոխգործակցման կարողությունները:
Զորավարժության ընթացքին հետևել և ստորաբաժանումների պատրաստվածության աստիճանը բարձր է գնահատել ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության մարտական պատրաստության վարչության պետ, գեներալ-մայոր Վ. Քոչարյանը: Ամփոփելով զորավարժության արդյունքները՝ զորամիավորման հրամանատար, գնդապետ Ա.Բուդաղյանը մատնանշել է բացթողումները և տվել դրանք վերացնելու հանձնարարականներ: