|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում առաջին կուրս ընդունված արտասահմանցի ուսանողները սեպտեմբերին կկարողանան մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն, երկուշաբթի Պետդումայում «Եդինայա Ռոսիա» խմբակցության նախագահության նիստում հայտարարել է ՌԴ ԿԳՆ ղեկավար Վալերի Ֆալկովը: Խոսքը այն պետությունների քաղաքացիների մասին է, որոնց սահմանները սեպտեմբերին բաց կլինեն, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Մենք սեպտեմբերին առաջին կուրսեցիների համար հնարավորություն կստեղծենք... մուտք գործել Ռուսաստանի Դաշնություն՝ սահմանված ալգորիթմի համաձայն, բայց միայն այն երկրներից, որոնք բաց կլինեն»,- ասել է Ֆալկովը: