|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
2013-ին ՀՀ բուհեր են ընդունվել 1200 օտարերկրացի ուսանողներ, որոնցից 700-ը սփյուռքահայեր են. լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը:
Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ ընդունելություն է իրականացվել նաեւ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում. ընթացիկ տարում 75 սփյուռքահայ ընդունվել է միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ:
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթություն ստանալու նպատակով նախարարության կողմից 2013-2014 ուսումնական տարում օտարերկրյա պետություններ են գործուղվել շուրջ 160 ուսանողներ: Նրանք իրենց ուսումը շարունակում են Վրաստանում, Ռուսաստանում, Լեհաստանում, Բուլղարիայում, Ռումինիայում, Չինաստանում, Հորդանանում, Սլովակիայում, Իրանում եւ այլ երկրներում»,- ասաց Աշոտյանը: